ԵԽ-ն հիշեցնում է Թուրքիային՝ մահապատժի կիրառումն անհամատեղելի է կազմակերպության հետ31 հոկտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում մտահոգված են Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանման կապակցությամբ և կարծում են, որ մահապատժի կիրառումն անհամատեղելի է ԵՄ-ի հետ անդամակցությանը, հայտնում է Interfax-ը: «Մահապատժի ներդրումն անհամատեղելի է ԵԽ անդամակցության հետ։ Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածի պատճառով և պարզաբանումներ ենք պահանջում»,-Twitter-ում գրել է կազմակերպության մամլո-քարտուղար Դանիել Հոլթգենը։ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն իր հերթին հայտարարել է, որ նման ծրագրերը կարող են փակել ԵՄ տանող դուռը։ «Մահապատիժը պատժի դաժան և անմարդկային ձև է, որը պետք է վերանա ամբողջ աշխարհում և այն հակասում է եվրոպական արժեքներին»,-հավելել է ավստրիացի դիվանագետը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պատրաստել է մահապատիժը վերականգնելու փաստաթուղթ, որը մոտակա ժամանակներս կփոխանցվի խորհրդարանին հաստատման համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |