9 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է մոտ 20%-ով

9 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է մոտ 20%-ով

PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որի համաձայն ՀՀ ներմուծումը փոքր ինչ նվազել է՝ 0.8%-ով: Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 19.6%-ով: Ընդհանուր առևտրաշրջանառության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 5.7% աճ:

9 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.3 մլրդ: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $2.295 մլրդ: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $648.5 մլն:ՀՀ արտահանումն ընդամենն աճել է 19.6%-ով, այդ թվում դեպի ՌԴ՝ 54.6%, Ղազախստան՝ 48%: Դեպի Չինաստան արտահանումը նվազել է 47.9%-ով, դեպի ԱՄՆ՝ մոտ 31.5%-ով: 6.4 անգամ ավելացել է արտահանումը դեպի ԱՄԷ:

2016-ի 9 ամսում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $3.6 մլրդ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի $3.4 մլրդ-ի դիմաց (ավելացել է $194 մլն-ով կամ՝ 5.7%):

ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան $83 մլն-ով (ընդ որում, դեպի ՌԴ արտահանումն աճել է $100.4 մլն-ով, փոխարենը $16մլն-ով նվազել է արտահանումը դեպի Ուկրաինա): ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է մոտ $19 մլն-ով: 2016-ին կտրուկ նվազել է առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ՝ $30 մլն-ով կամ 25.9%-ով:

Արտահանվող հիմնական ապրանքները

2016-ի առաջին 9 ամսում արտահանման առավել զգալի ծավալներ են եղել հետևյալ ապրանքային խմբերում. հանքահումքային արտադրանք` մոտ $341. 6մլն (4.7%-ի անկում), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $283.2 մլն (27.6%-ի աճ), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` մոտ $267.7մլն (89.6%-ի աճ), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` $158 մլն (8.7%-ի անկում)։ Մանածագործական իրերի արտահանումը կազմել է մոտ $72.2մլն` ավելանալով 46.2%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---