«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դրամահավաք են սկսել Մոուրինյոյի դեմ բողոքի ակցիայի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դրամահավաք են սկսել Մոուրինյոյի դեմ բողոքի ակցիայի համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դրամահավաք են սկսել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ բողոքի ակցիայի համար: Հաղորդագրությունն այդ մասին հայտնվել է Թվիթերում, գրում է Gazeta.ru-ն:

Երկրպագուները, որոնց վշտացրել է «կարմիր սատանաների» անհաջող մեկնարկը, մտադիր են ինքնաթիռ վարձակալել, որը «Օլդ Թրաֆոլդ» մարզադաշտում կայանալիք հանդիպման ժամանակ կանցնի «Մոուրինյո, հեռացիր» բաններով:

Վերջին հանդիպման ժամանակ հոկտեմբերի 29-ին «Բեռնլիի» հետ խաղն ավարտվեց 0:0 հաշվով, և այժմ պորտուգալացի մարզչի ղեկավարած թիմն ընդամենը 8-րդ տեղում է Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

Ավելի վաղ երկրպագուները բողոքի երթ էին կազմակերպել Մոուրինյոյի դեմ: Դա «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից առաջ էր (1:0):

Ընթերցեք նաև. Մխիթարյանը միայնակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---