Թուրքիան ռազմակայան է ստեղծում Սիրիայի հյուսիսում

Թուրքիան ռազմակայան է ստեղծում Սիրիայի հյուսիսում

PanARMENIAN.Net - Թուրքիան արագացնում է Հալեպի հյուսիսում իր այսպես կոչված հակաահաբեկչական «Եփրատի վահանը» գործողությունը` նպատակ ունենալով ամրագրել «Սիրիայի տարածքի մի մասի օկուպացիան»: Ինչպես հայտնել է լիբանանյան As Safir թերթը, Անկարան «մտադիր է կրկնել Սիրիայում այն սցենարը, որն իրագործել է Իրաքում, որտեղ նրան հաջողվեց «ռազմական ճամբար ստեղծել Բաշիկայում»:

Ըստ թերթի, Զիյարա շրջանում թուրքական ինժեներական ստորաբաժանումները ռազմակայան են կառուցում, այդ թվում նաև օդանավակայան: «Ասվում է, սակայն, թե այնտեղ գրոհայինների նախապատրաստման ճամբար է լինելու»,-գրում է ՏԱՍՍ-ը լիբանանյան թերթի վրա հղումով:

Թերթը գրում է, որ թուրքական բազան Բաշիկայում օգտագործվում է ոչ միայն ռազմական միջամտության համար: «Անկարան բացահայտ խոսում է Մոսուլի և Քիրկուկի հանդեպ Թուրքիայի պատմական հավակնությունների մասին: Իսկ Սիրիայի հյուսիսում Էրդողանը, հակառակ Դամասկոսի օրինական իշխանություններին, կարմիր գծեր է գծում և հայտարարում է ահաբեկիչներից Էլ Բաբն ու Մանբիջն ազատագրելու մտադրության մասին»,-գրում է թերթը:

As Safir-ը զգուշացնում է, որ «այսօր արդեն խոսքը ոչ թե ինչ-որ օսմանյան երազանքների, այլ տարածաշրջանի քարտեզը վերաձևելու գործնական քայլերի մասին է»: «Անկարան հայտարարում է Հալեպի և Ռաքքայի հանդեպ իր հավակնությունների մասին, ինչի մասին բացահայտ գրում են երկրի իշխանությանը մոտ պարբերականները»,-ասվում է հոդվածում:

Ըստ թերթի, «թուրք զինվորականներն են կանգնած Հալեպի արևմուտքում սիրիական զորքերի պաշտպանությունը ճեղքելու ավազակախմբերի վերջին փորձի հետևում: Ըստ թերթի, սիրիական ընդդիմությանը մոտ աղբյուրները վկայում են, որ թուրք զինվորականները Հալեպի նոր գրոհի են պատրաստվում:

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում, ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմ սահմանների մերձակայքում: «

Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը և կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները», - հայտարարել է թուրք նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---