Հռոմի պապ. Կանայք երբեք չեն դառնա Կաթոլիկ եկեղեցու քահանաներ

Հռոմի պապ. Կանայք երբեք չեն դառնա Կաթոլիկ եկեղեցու քահանաներ

PanARMENIAN.Net - Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ կանայք երբեք չեն կարող դառնալ կաթոլիկ եկեղեցու քահանաներ, հաղորդում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ սրանով պապը պատասխանել է ֆեմինիստներին, որոնք ակտիվորեն պայքարում են այս ոլորտում կանանց իրավունքների առաջխաղացման համար:

Շվեդիայից Հռոմ վերադարձող պապական օդանավում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «դուռը փակ» է բոլոր միանձնուհիների առաջ, որոնք ցանկանում են քահանա դառնալ: Բացի այդ, կաթոլիկների հովվապետն ընդգծել է, որ արգելքը հավերժական է լինելու:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կան բազմաթիվ հարցեր, որտեղ կանայք շատ ավելի հաջողակ ու բանիմաց են տղամարդկանցից:

Կաթոլիկ եկեղեցում ամենավիճահարույց թեմաներից մեկը շարունակում է մնալ կին և տղամարդ հոգևորականներին հավասար իրավունքներ ընձեռելու հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---