Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանայք բյուջեից աջակցություն կստանան

Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանայք բյուջեից աջակցություն կստանան

PanARMENIAN.Net - ԱԺ Ֆինանսավարկային և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2017-ի պետական բյուջեի հատկացումները սոցիալական պաշտպանության ոլորտին:

Սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, կենսաթոշակներին և թոշակներին կհատկացվի 248 մլրդ 4 միլիոն դրամ, նպաստների համար նախատեսվում է տրամադրել 79 միլիարդ դրամ. ընդհանուր նպաստառուների թիվը 225.300 է:

2017-ին երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, վերջիններիս տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց՝ բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր, գրում է Ա1+-ը:

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է գազի ու էլեկտրաէներգիայի սակագնին՝ տեղեկացնելով, որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի, իսկ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է արվելու։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---