Թուրքիայում 137 ուսուցչի ձերբակալման որոշում է կայացվել

Թուրքիայում 137 ուսուցչի ձերբակալման որոշում է կայացվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:

Իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում 137 ուսուցչի ձերբակալելու որոշում է կայացվել:

Նրանցից 31-ն արդեն բերման են ենթարկվել, իսկ 22-ը գտնվում են արտասահմանում, Demokrathaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---