Դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու![]() 3 նոյեմբերի 2016 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հերքել է հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։ «Չկա որևէ հիմք արձակուրդները երկարաձգելու համար», - ասել է Մարգարյանը Նովոստի Արմենիային։ Նրա խոսքով` արձակուրդները երկարաձգելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է առողջապահության նախարարությունից դիմում ստանա։ «Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել որևէ դիմում», հայտնել է Մարգարյանը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ տրամադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |