Մանկաբույժների 5-րդ կոնֆերանսին ավելի քան 350 մասնագետ է մասնակցում

Մանկաբույժների 5-րդ կոնֆերանսին ավելի քան 350 մասնագետ է մասնակցում

PanARMENIAN.Net - Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելի քան 350 մանկական բժիշկի Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրել է ծրագրային մի շարք մոտեցումներ` կարևորելով յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն իր տեղում։

«Մենք կհոգանք ձեր մասնագիտական պաշտպանվածության, ձեր վաստակի և արժանապատիվ աշխատանքի ապահովման մասին, իսկ դուք` բնակչության առողջության մասին։ Այս ուղղությամբ միասին շատ անելիքներ ունենք և մեծ ճանապարհ ենք անցնելու։

Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել մեր բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը` համարելով դա որպես պարտավորվածություն մեր ժողովրդի հանդեպ»,-ասել է նախարարը` միաժամանակ պարտավորվելով ճանապարհներ գտնել, որպեսզի դրա դիմաց բժիշների ջանքերը գնահատվեն:

Կոնֆերանսին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանության և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները:

Կոնֆերանսի մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր, կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

Կարդացեք նաև՝ Նախարար. Պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է հիվանդի անհատական դիմումից ելնելով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---