ԱՄՆ Պետդեպարտամենտ. Վաշինգթոնը Ադրբեջանի հետ որեւէ բանակցություն չի վարել ՀՀՊ համակարգերի հարցով 8 հունիսի 2007 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության մեջ իր շահագրգռվածության մասին հակահրթիռային պաշտպանության բնագավառում` հիմք ընդունելով Վլադիմիր Պուտինի առաջարկությունը Ադրբեջանում Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման մասին:«ԱՄՆ-ն բավական շահագրգռված են Ռուսաստանի հետ համագործակցության հարցում ՀՀՊ բնագավառում: Մենք դա կանենք սերտ խորհրդատվություններում բոլոր ներգրավված կողմերի հետ, այդ թվում մեր եվրոպացի դաշնակիցները»,- ասվում է պետդեպարտամենտի կողմից տարածված կոմյունիկեում: Ամերիկյան կողմը ռուսական առաջարկությունը քննարկելու եւ այդ հարցով շփումները շարունակելու պատրաստակամություն է հայտնում: Բացի այդ, ընդգծվում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ որեւէ բանակցություն չեն վարել ՀՀՊ համակարգերի հարցով: Սեփական տարածքում այդ համակարգի շրջանակներում օբյեկտներ ընդունելու մասին հարցը դեռեւս քննարկվում է միայն Լեհաստանի եւ Չեխիայի հետ: ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |