Հնդկաստանում Արևի աստծո փառատոնի ժամանակ ավելի քան 20 մարդ է զոհվել

Հնդկաստանում Արևի աստծո փառատոնի ժամանակ ավելի քան 20 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Բիհար նահանգում առնվազն 21 մարդ է զոհվել Արևի աստծո փառատոնի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով:

RIA Novosti-ն Times of India-ին հղումով հաղորդում է, որ դժբախտ պատահարները տեղի են ունեցել սեպտեմբերի 7-ին՝ փառատոնի վերջին օրը: Այդ օրը հավատացյալները դուրս են գալիս առափնյա շրջաններ և դիմավորում արևածագը՝ նվիրաբերություններ անելով Արևին:

Սամաստիպուր շրջանում հավատացյալները հավաքվել են առափնյա շրջանում, որը երկաթգծի հարևանությամբ է գտնվում: Երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, անցել են ճանապարհը, հենց այդ պահին նրանց է հարվածել արագընթաց գնացքը: Այլ շրջաններում մահացել է ևս 18 մարդ, նրանք բոլորը խեղդվել են առավոտյան ծիսական արարողության ժամանակ:

Հնդկաստանում կրոնական տոների ու փառատոների ժամանակ հաճախ են մեծ թվով զոհեր գրանցվում: 2016-ի սեպտեմբերին իմաստության աստծո փառատոնի ժամանակ երկրի տարբեր մասերում զոհվել էր ևս 28 մարդ: Նրանք բոլորը խեղդվել էին ծիսական արարողության ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---