ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դեմ են վետոյի սահմանափակմանը ՄԱԿ ԱԽ-ում

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դեմ են վետոյի սահմանափակմանը ՄԱԿ ԱԽ-ում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում դեռ չկա ունիվերսալ որոշում ԱԽ բարեփոխման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նիստում` Սաֆրոնկովն ասել է, որ ՄԱԿ անդամ երկրները կարողացել են առաջ շարժվել քննարկումներում, սակայն «ունիվերսալ որոշում դեռ չկա»: Նա հստակեցրել է, որ կողմերի մոտեցումները «նախկինի պես էականորեն տարբերվում են»:

Ըստ նրա, ՌԴ-ն կողմ է ԱԽ կազմում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ներգրավմանը, սակայն ԱԽ կոմպակտ կառուցվածքի պահպանման պայմանով: «ԱԽ թվակազմը 20-ից մի փոքր ավելի պետք է լինի»,-ասել է դիվանագետը:

Ֆրանսիան և Մեքսիկան կողմ են վետոյի իրավունքի սահմանափակմանը ԱԽ-ում, երբ խոսքը մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության մասին է:

Վետոյի սահմանափակմանը դեմ է ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Վաշինգտոնը: «Մենք դեմ ենք վետոյի ընդլայնմանը կամ փոփոխմանը»,-ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշատական ներկայացուցչի տեղակալ Միշել Սիսոնը:

ՄԱԿ ԱԽ կազմն ընդլայնվել է 1965-ին 11 անդամից մինչև 15:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---