Անկարան Լյուքսեմբուրգի քննադատությանը պատասխանել է «ահաբեկչությանը սատարելու» մեղադրանքով

Անկարան Լյուքսեմբուրգի քննադատությանը պատասխանել է «ահաբեկչությանը սատարելու» մեղադրանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի խիստ քննադատությունը` հնչեցրած Անկարայի հասցեին քրդամետ պատգամավորների ձերբակալությունից հետո:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հնարավոր է համարել Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը Թուրքիայի դեմ ընդդիմության և լրագրողների հարցում նախագահ էրդողանի քաղաքականության պատճառով:

«Մի երկրի ԱԳ նախարարի մեղադրանքները, որը շատ քիչ ավանդ ունի ահաբեկչության դեմ պայքարում, ցույց է տալիս, որ նա ունակ չէ ընկալելու այն սպառնալիքների ծավալներն ու էությունը, որոնց բախվում է Թուրքիան»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Հյուսեյ Մյուֆթյուօղլուի գրավոր հայտարարությնա մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա հավելել է, որ Անկարան բոլոր երկրներից ակնկալում է Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձի դատապարտում:

Ասելբորնը խստիվ դատապարտել է վերջին զարգացումները Թուրքիայում: Ըստ նախարարի, էրդողանը անտեսել է իրավունքի գերակայությունը, ինչն անհարիր է ԵԽ և ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը նաև մտադիր է անդամակցել ԵՄ-ին: «Դա բռնապետության կիրառման ձեռնարկ է»,-ասել է նա:

Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար:

«Ինձ թվում է, որ եթե մարդն այսօր Թուրքիայում պաշտպանում է մարդու իրավունքները, նրան կասկածում են կամ ահաբեկչության, կամ Գյուլենի հետնորդ լինելու մեջ»,-ասել է Ասելբորնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---