Հայփոստի և RIA Money Transfer-ի հաճախորդները ստացել են հոկտեմբերի դրամական պարգևները 8 նոյեմբերի 2016 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում նոյեմբերի 7-ին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ հոկտեմբերի համար: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և հոկտեմբեր ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգևներ և պատվոգրեր: Արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն ունի մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելում է 100 ԱՄՆ դոլար: Արշավի շրջանակում ՌԴ, Ղազախստան, Մոլդովա և Վրաստան դրամական փոխանցումներն իրականացվում են իջեցված՝ 1% միջնորդավճարով: Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310.000 սպասարկման կետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |