Գիտնականները գտել են քաղցկեղի անբուժելիության պատճառը 8 նոյեմբերի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայի Կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները գտել են քիմիաթերապիայի հանդեպ քաղցկեղային ուռուցքների բազմակի ռեզիստենտության (կայունության) պատճառը, որի պատճառով հիվանդությունը որոշ դեպքերում անբուժելի է լինում, հայտնում է Rg.ru-ն Proceedings of the National Academy of Sciences-ի վրա հղումով: Գիտնականները նշում են, որ հանդիպում են չարորակ գոյացություններ, որոնք ի սկզբանե կայուն են գոյություն ունեցող հակաուռուցքային միջոցների հանդեպ: Պարզվել է, որ մի շարք ուռուցքներ (օրինակ, ստամոքսի, հաստ աղիի) չունեն TP53TG1 մոլեկուլ, որը ճնշում է YBX1 սպիտակուցը: Վերջինս, հայտնվելով բջջի միջուկում, կարող է ակտիվացնել հարյուրավոր օնկոգեներ: Այդ գործընթացը խոչընդոտում է չարորակ բջիջների ոչնչացմանը: Այժմ մասնագետների գործունեությունն ուղղված է այնպիսի դեղամիջոցների մշակմանը, որոնք թույլ կտան պայքարել բազմակի ռեզիստենտության դեմ: Գիտնականները մտադիր են ավելի խորը ուսումնասիրել TP53TG1 մոլեկուլի ազդեցությունը քիմիաթերապիայի հանդեպ զգայունություն վերականգնման վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |