Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունները համակարգողի անունը հայտնի է 8 նոյեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի հատուկ ծառայությունները, որոնք հետաքննում են Փարիզում և Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների վերաբերյալ գործը, հաստատել են այդ գործողությունների ենթադրյալ համակարգողի ինքնությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Monde-ի վրա հղումով: Նշվում է, որ «այդ խորհրդավոր համակարգողի անունն է Ուսամա Ահմադ Աթար` նա բելգիացի ջիհադական է, 32 տարեկան»: Աթարը համակարգել է ահաբեկիչների գործողությունները Սիրիայից: Ավելի վաղ ֆրանսիացի քննիչները նաև հայտնաբերել էին, որ «Աբու Ահմադ» անվան տակ թաքնվում է հենց Ուսամա Ահմադ Աթարը: 2015-ի ամռանը բելգիական մամուլն արդեն համարել էր Աթարին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների «ուղեղը», սակայն, մանրամասներ չէր հայտնել նրա դերակատարության մասին: Այժմ քննիչները կարծում են, որ հենց նա է անդամագրել երկու իրաքցիներին, որոնք պայթեցրեցին մահապարտների գոտիները Փարիզի արվարձանում գտնվող մարզադաշտում: Ըստ պարբերականի, հենց Աթարին են ահաբեկիչները ներկայացրել իրենց ահաբեկչության ծրագրերը: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների 3 համակարգված խումբ մի շարք հարձակումներ գործեց Փարիզում և Սեն Դենիում: 130 մարդ զոհվեց, ավելի քան 350-ը վիրավորվեց: Մարտի 22-ի երեկոյան երկու պայթյուն որոտաց Բրյուսելի օդանավակայանում: 14 մարդ զոհվեց, ևս 100-ը վիրավորվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |