Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Պրյախինին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար:



Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը: Անդրադառնալով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա ասել է, որ դրանք գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---