Սահակաշվիլիի հրաժարականն ընդունվել է

Սահակաշվիլիի հրաժարականն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության նոյեմբերի 9-ի նիստում, հայտնում է Ինտերֆաքսը: «Հարցը քննարկվել է: Ընդունվել է»,-ասել է Ուկրաինայի բնապահպանության և բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակը նիստից հետո:

Նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտարարեց, որ հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---