«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». Ժամանակացույց

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում».  Ժամանակացույց

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-11-ը Երևանում կանցկացվեն «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները:

Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, այնպես էլ կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր և երկկողմ համագործակցության հարցերով համաժողով, տեղեկացնում է քաղաքապետարանը:

1. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից Էլիտ պլազա բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցերով համաժողով: Ժամը 11:30-ից Երևանի առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի կլոր սեղան-քննարկում առևտրատնտեսական համագործակցության հարցերով, որի ընթացքում կներկայացվեն երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները:

Նույն օրը՝ ժամը 11:30-ից Ա. Ս. Պուշկինի անվան հ.8 դպրոցում կանցկացվի կրթության հարցերով կլոր սեղան-քննարկում` «Ապագայի դպրոցը միասին ենք ստեղծում» թեմայով: Ժամը 11:30-ից Երևանի քաղաքապետարանում կանցկացվի «Պետական համակարգում քաղաքացիների դիմումների հետ աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Նույն օրը՝ ժամը 11:00-18:00-ը, Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկների կողմից Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում և հ. 17 պոլիկլինիկայում կանցկացվեն վարպետության դասեր: Ժամը 13:00-14:00-ը, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվեն վոկալի և երաժշտական գործիքների վարպետության դասեր:

Ժամը 13:30-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Մարտական մատիտ» նկարների ցուցադրության բացումը: Ժամը 18:30-ից Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճի նախասրահում կանցկացվի «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլի նկարների ցուցադրությունը:

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա «Բիս Կվիտ» խմբի համերգը: Ժամը 10:00-18:00-ը, Ալեքսանդր Թամանյանի թանգարանում Ի. Ե. Րեպինի անվան ռուսական գեղարվեստի ակադեմիայի սաների կողմից կանցկացվի ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքների ցուցադրություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---