Samsung-ը ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հայտ է ներկայացրել

Samsung-ը ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Samsung-ի ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հնարավոր դիզայնը նկարագրող հայտը: Այդ սարքի թողարկումն ակնկալվում է 2017-ին: Նախագիծը հայտնի է որպես Samsung Galaxy X կամ Project Valley:

Պատենտում ցուցադրվում է թղթապանակի պես ծալվող սմարթֆոնը Microsoft Surface Book-ի նման դարձյակով (շարնիր): Այդպիսi կառուցվածքը թույլ է տալիս կոմպակտ սարք ստանալ մեծ էկրանով, գրում է Ferra.ru-ն:

Ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների, Samsung Galaxy X-ն ունի 4K-դիսփլեյ PenTile մատրիցայով, որի անկյունագիծը կլինի 5,1-5,7 դյույմ: Սարքը կունենա նաև Snapdragon 820, 3 ԳԲ RAM պրոցեսոր, microSD քարտերի համար նախատեսված սլոթ և ներկառուցված մարտկոց: Թեև, 2017-ին այս տեխնիկական պարամետրերը կարող են փոխվել:

Նոյեմբերի սկզբին Apple ընկերությունը պատենտավորել է սմարթֆոնի ծալովի էկրանի տեխնոլոգիան: Սարքի հիմքում ածխաջրածնային հաղորդիչ նանոխողովակներն են, որոնք կարող են ուղի ձևավորել ազդանշանների համար: Դրանք ճկուն են և կայուն վնասվածների հանդեպ, ինչպես նաև կարող են ընդգրկվել կաբելների, դիսփլեյի, տեսախցիկների և սմարթֆոնի այլ կարևոր տարրերի կառուցվածքի մեջ: Այդ գաղափարի իրականացման համար սարքը պետք է հագեցնել երկու պանելով, որից մեկը լիարժեք դիսփլեյ կդառնա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---