Իրաքի զինվորականներն ազատագրել են գրոհայիններից Մոսուլի Ազ Զահրա թաղամասը

Իրաքի զինվորականներն ազատագրել են գրոհայիններից Մոսուլի Ազ Զահրա թաղամասը

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումներն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից Մոսուլի արևելյան Ազ Զահրա թաղամասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

«Հակաահբեկչական ստոբաժանոմւներն ազատագրել են Ազ Զահրա թաղամասը Մոսուլի արևելքում»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հայտարարվել էր Ալ Մալյաին, Աս Սամահ, Ալ Հադրա, Քիրկուկլի, Ալ Քուդս, Ալ Քարամա և Կոկջալի թաղամասերի ազատագրման մասին: Զինվորականներն ազատագրել են ծայրահեղականներից քաղաքի մատույցներում գտնվող մոտ 50 գյուղ, այդ թվում Համամ էլ Ալիլն ու Բաաշիկան:

Ավելի վաղ իրաքյան բանակը հայտնեց նաև ահաբեկչական «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի փախուստի մասին Մոսուլից:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---