The Telegraph. Հայաստանը` քրիստոնյա Եվրոպայի վերջին առեղծված

The Telegraph. Հայաստանը` քրիստոնյա Եվրոպայի վերջին առեղծված

PanARMENIAN.Net - Բրիտանական The Telegraph-ը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրվում են Հայաստանի և աշխարհի հնագույն քաղաքներից մեկի` մայրաքաղաք Երևանի արժանիքները:

«Հենց Երևանի օդանավակայանում անմիջապես հասկանում ես, որ հայտնվել ես գինու երկրում: Դա անհնար է չնկատել, քանի որ հենց տերմինալի առջև 20 ֆուտ բարձրությամբ փչովի գինու շիշ է կանգնեցված»,-ասվում է Ֆրենկ Գարդների հոդվածում:

«Քրիստոնյա երկիրը, որը սենդվիչի նման սեղմված է մահմեդական Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև, նման է ալկոհոլի, որն արտադրում է: Այնտեղ արտադրվում է նաև այն ըմպելիքը, որն իրենք հայերը համարում են աշխարհի լավագույն կոնյակը: Քաղաքում երթևեկելիս ամենուր կարելի է տեսնել բրենդիի և կոնյակի գովազդային վահանակները»,-ասվում է հոդվածում:

«Երևանը հիասքանչ մայրաքաղաքն է: Լայն, տերևներով ծածկված փողոցներում բազմաթիվ են սրճարաններն ու գինու բարերը, որտեղ հայերը սիրում են նստել ու զրուցել մինչ ուշ երեկո»,-նկարագրում է հոդվածագիրը Երևանը:

Հոդվածում հիշատակվում է նաև, որ հայկական սփյուռքն ամենամեծերից է աշխարհում:

Արտերկրի հայերը, որոնք առաջին անգամ են հայտնվում Երևանում, հաճելիորեն զարմանում են, որ հայտնվել են ժամանակակից, անվտանգ ու քաղաքակիրթ քաղաքում, հետո խորապես հիասթափվումե ն` հայտնաբերելով քաղաքի ծայրամասերն ու անբարեկարգ մայթեզրեը, որոնք կրում են փլուզված խորհրդային տնտեսության դրոշմը»,-ասվում է հոդվածում:

Հորիզոնում թևածում են հոյակապ, տպավորիչ, ձյունածածկ Արարատի գագաթները, որի բարձրությունը 5165 մ է, և որը գտվում է սահմանից այն կողմ` Թուրքիայում:

«Նախկինում, այն մերն էր»,-ցավով ասում են հայերը:

Հետո հեղինակը թվարկում է աշխահի առաջին քրիստոնյա երկրի ամենատեսարժան վայրերից մի քանիսը` պատմում է Խոր Վիրապ այցելության մասին, հելլենական ոճով կառուցված Գառնիի, Գեղարդի, ինչպես նաև իր տպավորությունների մասին Արենիում տեղի ունեցած գինու փառատոնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---