ԵՍԶՈՒՊ երկրների արտակարգ կոնֆերանսում Հայաստանը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը12 հունիսի 2007 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի` ԵՍԶՈՒՊ մասնակից պետությունների արտակարգ կոնֆերանսի աշխատանքներին, որն ընթանում է Վիեննայում հունիսի 12-ի15, մասնակցում է նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Կոնֆերանսի նախօրեին Բելառուսի ԱԳՆ-ն, որը նախագահում է ՀԱՊԿ-ում, տարածել էր այդ կազմակերպության մասնակից երկրների հայտարարությունը, հաղորդում է ԲելՊԱՆ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ելնում են նրանից, որ Եվրոպայում սպառազինությունների հետ կապված ներկա իրավիճակը չի համապատասխանում մայրցամաքում կայունության ապահովման շահերին: Այդ կապակցությամբ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը հուսով են, որ արտակարգ կոնֆերանսի անցկացումը սկիզբ կհանդիսանա լուրջ բանակցությունների համար ԵՍԶՈՒՊ-ի բոլոր մասնակից երկրների մասնակցությամբ` նրա կենսունակությունը վերականգնելու նպատակով: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին Փարիզում: Մասնակից երկրները 30-ն են: ԵՍԶՈՒՊ նորացված տարբերակը ստորագրվել է 1999 թվականին Ստամբուլում: Վավերացվել է միայն չորս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի կողմից: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են ստորագրել պայմանագիրը, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը Վրաստանից եւ Մերձդնեստրից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |