Նոյեմբերի 16-17-ին ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 16-17-ին ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ից Աֆրիկյան երկրներից տաք օդի ներհոսքը ՀՀ տարածք կնվազի, ինչին կհաջորդի արեւմուտքից համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցումը: Նոյեմբերի 16-ից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել էՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Նոյեմբերի 13-ից 17-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---