Հզոր երկրաշարժը Նոր Զելանդիայում միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել

Հզոր երկրաշարժը Նոր Զելանդիայում միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին կեսգիշերից անմիջապես հետո (Երևանի ժամանակով նոյեմբերի 13-ի 15:00-ից հետո) Նոր Զելանդիայի Հարավային կղզում 7,5 մագնիտուդ հզորությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժին արդեն ավելի քան 780 հետցնցում է հաջորդել: 2 մարդ է զոհվել:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին երկրաշարժի պատճառով չեղարկել է այցն Արգենտինա: Նա զգուշացրել է, որ «վնասները հավանաբար ավելի մեծ են, քան հայտնի է այժմ»: Նա ասել է, որ մեծ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին երկրի արևելյան շրջաններում: «Այնտեղ լիակատար ամայություն է, կարծում եմ, ամիսներ կպահանջվեն ամեն ինչ վերականգնելու համար»,-ասել է վարչապետը լրագրողներին` աղետից տուժած շրջանները ուղղաթիռից զննելուց հետո:

Ըստ Ջոն Քիի, շրջանների վերականգնման համար միլիարդավոր դոլարներ կպահանջվեն:

Նոր Զելանդիայի օդերևութաբանները կանխատեսում են եղանակային պայմանների կտրուկ վատթարացում Հարավային կղզում և Հյուսիսային կղզու հարավում: Քաղպաշտպանության նախարարությունը երկրաշարժից անմիջապես հետո հայտարարել էր ցունամիի սպառնալիքի մասին, սակայն նոյեմբերի 14-ին ցունամիի սպառնալիքը չեղյալ համարվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---