Սիրիայի բանակը 2 շրջան է ազատագրել ահաբեկիչներից Դամասկոսի արվարձանում14 նոյեմբերի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկները հսկողություն են հաստատել Դամասկոսից 26 կմ հեռավորության վրա գտնվող երկու շրջանում Հան էշ Շեյխ բնակավայրի մատույցներում: Ջախջախվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման դիրքերը այդ քաղաքից դեպի արևելք` Էլ Մաջանում և Հիրբեթ Հանեում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՍԱՆԱ-ի վրա հղումով: «Գրոհայինները կենդանի ուժի ու տեխնիկայի կորուստներ են կրել: Զորքերը հետապնդում են նահանջող հակառակորդին»,-հայտնել է Սիրիայի բանակի ներկայացուցիչը: Հան էշ Շեյխում գտնվող ահաբեկիչների հենակետի գրոհը սկսվել էր հոկտեմբերին: Այժմ գրոհայինները շրջափակված են, իսկ սակրավորներն ականազերծում են քաղաքի մատույցները վճռական գրոհից առաջ: Ռազմական փորձագետները նշում են, որ Հան էշ Շեյխի ազատագրումը չեզոքացնում է հարավ-արևմուտքից ահաբեկիչների Դամասկոս ներխուժելու վտանգը: Զորքերն այժմ զսպում են ահաբեկիչների վտանգավոր գրոհները Թել Շահար և Թել Սույուֆ ռազմավարական բլուրների մոտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |