Հաշմանդամություն ունեցող երիտասարդները կտորե տոպրակներ կնկարազարդեն. Որոշակի զբաղվածություն կապահովվի

Հաշմանդամություն ունեցող երիտասարդները կտորե տոպրակներ կնկարազարդեն. Որոշակի զբաղվածություն կապահովվի

PanARMENIAN.Net - GTex-ը, Հայ օգնության Ֆոնդը (Fund For Armenian Relief) և Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախագիծ են ներկայացնում, որի շրջանակում կտորե տոպրակները նկարազարդում են Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ապահովել որոշակի զբաղվածություն։

Ծրագիրը նախատեսվում է հաշմանադամության միջազգային օրվան ընդառաջ հանրությանը ներկայացնել՝ հանրության մեջ արմատավորելով այն գիտակցումը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հանդիսանում են հանրության լիարժեք անդամ և ունակ են սեփական աշխատանքով ստեղծել արժեք, վաստակել և բավարարել սեփական պահանջմունքները: Սա փորձ է հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու համար, տեղեկացնում է նախագծի ֆեյսբուքյան էջը:

Ծրագրի երկրորդ՝ բնապահպանական նպատակն է ecoտոպրակների օգտագործման մշակույթի արմատավորումն ու տարածումը Հայաստանում՝ միաժամանակ նպաստելով փոքր բիզնեսի զարգացմանն ու ցանցային եղանակով աշխատատեղերի ապահովմանը քաղաքացիների համար։ Տոպրակների արտադրության ամբողջ ցիկլը՝ կտորի արտադրությունից մինչև սպառողի մոտ հայտնվելը կատարվում է Հայաստանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---