Գերմանիայում արգելել են իսլամիստական «Ճշմարիտ կրոն» միավորումը

Գերմանիայում արգելել են իսլամիստական «Ճշմարիտ կրոն» միավորումը

PanARMENIAN.Net - Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել է արգելել «Ճշմարիտ կրոն» իսլամիստական միավորման գործունեությունը և գերմանական քաղաքների փողոցներում նրանց կողմից Ղուրանի տարածումը: «Արգելքը իրավապահների գործակցության արդյունք է մարզային և դաշնային մակարդակներում»,-ասել է նախարարը` նշելով, որ կազմակերպությունը կասկածվում է ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գերմանիան ժողովրդավարություն է, որն ունակ է իրեն պաշտպանել: Ծայրահեղական, բռնության պատրաստ իսլամիստներին տեղ չկա մեր հասարակության մեջ»,-ասել է նա: Ըստ նախարարի, դրանով Գերմանիայի իշխանությունները հստակ ազդակ են հաղորդում, որ «ահաբեկիչների սատարող անձինք չեն կարող օգտագործել կրոնը»:

«Ճշմարիտ կրոն» միավորումը մոտ 140 մարդ է անդամագրել և ուղարկել Սիրիա և Իրաք: «Այդ կազմակերպությունն իսլամի տարածման պատրվակով իսլամիստների էր անդամագրում: Նա անում էր դա զբոսանքների գոտիներում` տարածելով ատելություն և Սահմանադրությանը հակասող գաղափարախոսություն, նպաստելով երիտասարդների ծայրահեղականացմանը»,-ասել է նա:

Ավելի վաղ` նոյեմբերի 14-ին իրավապահ մարմինները ծավալուն գործողություն էին իրականացրել իսլամիստների դեմ Գերմանիայի 10 դաշնային շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---