Կոսովոյի ճակատագիրը որոշում են առա՞նց Ռուսաստանի

PanARMENIAN.Net - «Հունիսի 12-ին Փարիզում Շփման խմբի արեւմտյան մասնակիցները Կոսովոյի խնդրի վերաբերյալ նիստ են անցկացրել այսպես կոչված «հնգյակի» ձեւաչափով` Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա: Այս հանդիպմանը Ռուսաստանը չի հրավիրվել: Այդ փաստը ոչ մի կերպ չի համապատասխանում գործընկերների այն հայտարարությունների հետ, թե նրանք պատրաստ են շարունակել փոխզիջումային լուծումների որոնումները: Նման բանավեճերը, ավելի շուտ, հուշում են, որ նախապատրաստվում է Կոսովոյի անկախության միակողմանի սցենար»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Կամինինի մեկնաբանության մեջ` Կոսովոյի հարցում արեւմտյան «հնգյակի» նիստի առնչությամբ:



Կամինինը համոզված է, որ «հնգյակի» հանդիպմանը կհաստատվի աջակցությունը Մ.Ախտիսաարիի ծրագրին, որը կհամարվի միակ հնարավոր հիմքը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի համար Կոսովոյի հարցում: «Ռուսաստանի համար նման մոտեցումն անընդունելի է: Մենք հստակորեն հանդես ենք գալիս Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ բանակցությունների շարունակության օգտին: Միային նման տարբերակը կարող է ստանալ ՄԱԿ-ի ԱԽ հավանությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Ժան Բատիստ Մատտեին հայտարարել է, որ «հնգյակի» հանդիպումն առանց Ռուսաստանի ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք ցանկանում ենք զրկել Մոսկվային Կոսովոյի ճակատագրի քննարկմանը մասնակցելուց: «Մենք իրոք ցանկանում ենք սերտորեն աշխատել Ռուսաստանի հետ»,-ընդգծել է Մատտեին: Նրա խոսքերով, Սերբիայի Կոսովոյի նահանգի անկախության խնդրի լուծումը պետք է լինի միայն ՄԱԿ-ի մասնակցությամբ: «Մենք լիովին կողմ ենք Մ.Ախտիսաարիի առաջարկին` դրանում կասկածներ չպետք է լինեն»,-ասել է Մատտեին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---