«Արմենիան» դեկտեմբերի 24-ից ամեն օր թռիչքներ կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ

«Արմենիան» դեկտեմբերի 24-ից ամեն օր թռիչքներ կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 24-ից վերականգնում է ամենապահանջված չվերթերից մեկը` Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չվերթը կվերականգնվի դեկտեմբերի 11-ին։

«Դեկտեմբերի 24-ից մեր ավիաընկերության ինքնաթիռները Երևանից Մոսկվա կմեկնեն տեղի ժամանակով 10:15, իսկ Մոսկվայից Երևան`մոսկովյան ժամանակով 12:45»,- ասել է Խաչատրյանը։

Եթե մոսկովյան չվերթի հետ կապված որոշ փոփոխություններ են եղել, ապա հարկ է նշել, որ Երևան- Վորոնեժ չվերթն անփոփոխ է մնացել։ Բոինգ 737-700 և 737-500 ինքնաթիռները շաբաթվա ընթացքու երկու անգամ Երևանից Վորոնեժ կմեկնեն 15։30(տեղի ժամանակով), իսկ հետադարձ թռիչքը կիրականացվի 19։40 (Մոսկվայի ժամանակով)։

Նոր տարվա նախաշեմին չարթերային թռիչքներ կիրականացվեն դեպի Գոա, Եգիպտոս, հավանաբար նաև` Հորդանան և Հռոմ։ Ընկերությունը մի շարք անակնկալներ է պատրաստում նաև իր ծննդյան կապակցությամբ։

«Արմենիան» մեկ տարեկան է դառնում դեկտեմբերի 18-ին։ «Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---