Բոբ Դիլանը ներկա չի լինի Նոբելյան մրցանակի հանձնմանը. Այլ գործեր ունի

Բոբ Դիլանը ներկա չի լինի Նոբելյան մրցանակի հանձնմանը. Այլ գործեր ունի

PanARMENIAN.Net - Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը:

Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում, հայտնում է BBC-ին:

«Երեկ երեկոյան մենք անձնական նամակ ենք հղել Բոբ Դիլանին, որտեղ նա պարզաբանել է, եր նախկինում ունեցած պայմանավորվածությունների պատճառով չի կարողանա դեկտեմբերին մեկնել Ստոկհոլմ, նշանակում է, չի կարողանա մասնակցել արարողությանը: Նա կրկին նշել է, որ մեծ պատիվ է համարում մրցանակի շնորհումն իրեն և շատ կնցանկանար անձամբ ստանալ այն»,-ասվում է Շվեդիայի ակադեմիայի հայտարարության մեջ:

Մրցանակը ստանալու համար երաժիշտը պետք է Ստոկհոլմ այցելի կես տարվա ընթացքում` դեկտեմբերի 10-ից սկսած և դասախոսություն կարդա` դա ակադեմիայի միակ պայմանն է:

«Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»:

Բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանը դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երգարվեստում նոր բանաստեղծական արտահայտչականության ստեղծման համար»:

Նոբելյան կոմիտեի կանոնադրության մեջ ասվում է, որ «գրականություն է համարվում ոչ միայն գեղարվեստական գրականությունը, այլ նաև այլ ստեղծագործությունները, որոնք իրենց ձևով կամ ոճով գրական արժեք են ներկայացնում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---