ՊՆ ղեկավարը չմտածված է համարում բանակից ազատվելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը

ՊՆ ղեկավարը չմտածված է համարում բանակից ազատվելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ զորակոչի ենթակա երիտասարդին պարտադիր զինծառայությունից ազատելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը լավ չէ մշակված: «Կարծում եմ, որ շատ քիչ հիվանդություններ կան, որոնց առկայության դեպքում քաղաքացին լիարժեքորեն պիտանի չէ ծառայության: Այլ բան է, որ բանակում պետք է պայմաններ ստեղծել, որոնց առկայության դեպքում սահմանափակ կարողություններով անձինք ևս կկարողանան նպաստ բերել զինված ուժերին»,-ասել է Սարգսյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Մասնավորապես, նա բերել է բուժծառայության սպաների օրինակը, որոնք առողջական վիճակի պատճառով զորացրվելով բանակի շարքերից, անցնում են աշխատանքի քաղաքացիական հաստատություններում:

Նա նշել է, որ ուշադրության է արժանի նաև ասպիրանտների հարցը, որոնք տարեկետում են ստանում ծառայությունից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարեկետում 3 տարի ժամկետով: Տարածքային զորակոչային հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները հանրապետական հավաքակայանում անցնում են լրացուցիչ բժշկական հետազոտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---