Երևանում նոյեմբերի 19-23-ն առանց տեղումների եղանակ է լինելու

Երևանում նոյեմբերի 19-23-ն առանց տեղումների եղանակ է լինելու

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է +8 աստիճան, նոյեմբերի 20-ի ցերեկը՝ +7 աստիճան, 21-ից 22-ը կիջնի մինչև +4 աստիճան, նոյեմբերի 23-ի ցերեկը կլինի նույնպես +4 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---