Շվեդիայի ակադեմիան որոշել է ինչպես հանձնել Նոբելյան մրցանակը Դիլանին19 նոյեմբերի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի թագավորական ակադեմիան մտադիր է գրականության Նոբելյան մրցանակն ամերիկացի երգիչ Բոբ Դիլանին հանձնել 2017-ի գարնանը` Ստոկհոլմում: Ակադեմիայում ասել են, որ Դիլանը, հավանաբար, համերգով կլինի Շվեդիայում, ուստի «իդեալական հնարավորություն» կունենա Նոբելյան ելույթի համար, գրում է Meduza-ն: Կազմկոմիտեն որոշել է ոչ մի միջոցառում չկազմակերպել դեկտեմբերի 7-ին, երբ նախատեսվում էր անցկացնել մրցանակի հանձնումը: Ըստ մրցանակի կանոնների, Բոբ Դիլանը 6 ամիս ունի դեկտեմբերի 10-ից սկսած Նոբելյան ելույթի և մրցանակը ստանալու համար: Ընդ որում, ելույթը պարտադիր պետք է Շվեդիայում կայանա: Ավելի վաղ Բոբ Դիլանը հայտարարել էր, որ չի կարողանա մեկնել Ստոկհոլմ` գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը: Դիլանը շատ կցանկանար մասնակցել արարողությանը, սակայն այլ գործեր ունի, հայտնել է նա Շվեդական ակադեմիային հղած նամակում: «Դափնեկրի ներկա չգտնվելը հազվագյուտ դեպք է, սակայն ոչ բացառիկ»,-ասել են Շվեդիայի ակադեմիայում` նշելով, որ Դիլանի մրցանակը «նախկինի պես իրեն է պատկանում»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |