ԵԽ զեկուցող. Թուրքիայի բոլոր քաղաքական քայլերը փակել են դեպի ԵՄ դռները

ԵԽ զեկուցող. Թուրքիայի  բոլոր քաղաքական քայլերը փակել են դեպի ԵՄ դռները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի (ԵԽ) զեկուցող Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի հնարավոր դադարեցման վերաբերյալ հարցը:

ԵԽ զեկուցողը մանրամասնել է, որ ըստ Եվրախորհրդարանի՝ վերջին շրջանում Թուրքիայի ձեռնարկած բոլոր քաղաքական քայլերը փակել են այս երկրի դռները դեպի Եվրամիություն, թուրքական Hürriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փիրին մասնավորապես ասել է.

«Բանակցային գործընթացի ժամանակավոր դադարեցումն ուղերձ է և նշանակում է, որ մենք պատրաստ ենք խնդրի կարգավորման համար երկխոսություն վարել: Բայց առկա պայմաններում եվրաանդամակցության մասին խոսելը որքանո՞վ է իրատեսական: Մենք դռները չենք փակում Թուրքիայի առաջ: Այլ պարզապես արձագանքում ենք Թուրքիայի՝ իր գործողություններով մեր առջև դռները փակելու հանգամանքին»:

Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում քննարկման կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը:ԵԽ-ի սոցիալիստ պատգամավորների կողմից ներկայացված բանաձևն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ այն կհաստատվի: Մյուս կողմից քաղաքական շրջանակներում պտտվում է այն կարծիքը, որ նույնիսկ հաստատվելու դեպքում վերոնշյալ բանաձևը իրավական պարտադրող ուժ չի ունենա և կկրի սիմվոլիկ բնույթ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---