Սենատոր Բիդեն. 301-րդ հոդվածն իր դերն ունեցավ այն թունավոր մթնոլորտի ստեղծման գործում, որը նպաստեց Դինքի սպանությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Բիդենը ողջունել է Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների նախաձեռնությունը, որոնք համագործակցության եւ հանդուրժողականության կոչ են արել Հայաստանին եւ Թուրքիային: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը, իր հայտարարության մեջ սենատոր Բիդենը հավանություն է տվել նաեւ Թուրքիային ուղղված դափնեկիրների կոչին` վերջ տալ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների բոլոր տեսակի խտրականությանը եւ չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո Բիդենը օրինագիծ էր ներկայացրել, որով դատապարտվում էր Դինքի սպանությունը եւ կոչ էր արվում Թուրքիային կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ չեղյալ հայտարարել է 301-րդ հոդվածը, դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: «Կասկած չկա, որ 301-րդ հոդվածն իր դերն ունեցավ այն թունավոր մթնոլորտի ստեղծման գործում, որը հանգեցրեց Դինքի սպանությանը»,-հայտարարել է Ջոզեֆ Բիդենը:



Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` սենատորը հիշեցրել է, որ 20-րդ դարասկզբի իրադարձությունների անկախ հետազոտություն անցկացրած Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան եկավ այն եզրակացության, որ 1915 թվականի ողբերգությունը ցեղասպանություն էր եւ համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ նրանց կատարման համար պատժի սահմանման մասին Կոնվենցիայի կարգավիճակին: «Հայոց ցեղասպանության նման անկախ գնահատականները եւ համապատասխան միջազգային իրավունքը պետք է հնարավորություն տան Հայաստանին եւ Թուրքիային ընդունել պատմական իրողությունը եւ առաջ շարժվել: Հուսով եմ, որ Նոբելյան մրցանակակիրների կոչերը կնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Համոզված եմ, որ հենց որ դա տեղի, ունենա հայ եւ թուրք ժողովրդները կկարողանան կապեր հաստատել երկու երկրների միջեւ եւ նոր ու կայուն խաղաղություն հաստատել»,-հայտարարել է սենատոր Բիդենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---