Մոսուլի գործողության պատճառով 68.000 մարդ լքել է իր տունը

Մոսուլի գործողության պատճառով 68.000 մարդ լքել է իր տունը

PanARMENIAN.Net - Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ կազմակերպության վիճակագրության, տները ստիված է եղել լքել 68112 մարդ: Մոսուլից հեռացել է 13362 մարդ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 21-ին մոտ 40 զինծառայող է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման գործողության շրջանակում:

Նոյեմբերի 21-ին իրաքյան բանակն ազատագրեց Մոսուլից դեպի հարավ գտնվող Էլ Սալյամիա, Ալ Հումեյրա գյուղերը, իսկ շիա աշխարհազորայինների ջոկատները մտան Թալ Աֆար քաղաք:Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է նոյեմբերի 17-ին Իրաքի զինվորականների, սուննի և շիա աշխարհազորայինների, քրդական ուժերի մասնակցությամբ և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---