ՀՀ և ՌԴ միջև ՓՄՁ համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ կմշակվի

ՀՀ և ՌԴ միջև ՓՄՁ համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ կմշակվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ՌԴ-ն փոքր և միջին ձեռնարկատիրությունների համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ կմշակեն: Այս մասին ասվել է նոյեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպմանը:

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու վարչապետի հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Նրա խոսքով, ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ երկու երկրի համար կարող է արդյունաբերության զարգացման լավ ուղղություն դառնալ:

Իր հերթին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ևս խոսել է երրորդ երկրներ արտահանման հնարավորությունների մասին և այս համատեքստում կարևորել գործարարների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են փոքր և միջին ձեռնարկատիրությունների համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ մշակել:

Ավելի ուշ հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարար Դենիս Մանտուրովը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշագրքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---