Փորձագետ. Կոսովոյի հակամարտությունը չի կարելի համեմատել հետխորհրդային տարածքի չորս հակամարտությունների հետ

PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպի մասին գաղափարը իրական ուժ չունի: Ամեն մի հակամարտություն իր առանձնահատկություններն ունի: Անշուշտ, ՎՈՒԱՄ-ի տարածքում առկա հակամարտությունները շատ մեծ ընդհանրություններ ունեն: Հետխորհրդային տարածքի այդ չորս հակամարտությունները նման են: Այդ մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Վլադիմիր Սոկորը: Նրա խոսքերով, Կոսովոյի հակամարտությունը չի կարելի համեմատել հետխորհրդային տարածքի չորս հակամարտությունների հետ: «Ի՞նչ է կատարվում Կոսովոյի հետ: Այնտեղ եղել է էթնիկ զտում, բոլոր փախստականները վերադարձել են իրենց տները: Այնտեղ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ն լիովին վերահսկում են իրավիճակը, այնտեղ կա ՄԱԿ-ի մանդատը Կոսովոյի վերաբերյալ միջազգային հանրության գերագույն ներկայացուցչի համար, որը փաստորեն տարածաշրջանի նահանգապետն է: Գործնականում այնտեղ կա Արեւմուտքի պրոտեկտորատը: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Ղարաբաղում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Բոլորովին այլ: Այնտեղ չկա ոչ ՆԱՏՕ, ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ, ոչ ՄԱԿ-ի մանդատ, ոչ էլ միջազգային հանրության որեւէ ներկայացուցիչ: Միայն Ռուսաստանն է վերահսկում իրավիճակն անաջոտղական տարածքներում: Նա վերահսկում է այնտեղ ռազմական եւ քաղաքական իրավիճակը, եւ ղարաբաղյան հակամարտության պարագայում Հայաստանը հանդես է գալիս որպես Ռուսաստանի դաշնակից»,-նշել է նա:



Սոկորը նշել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է Կոսովոյի նախադեպ ստեղծել եւ կիրառել այն հետխորհրդային տարածքում, ապա պետք է այնտեղ հրավիրել ՆԱՏՕ-ի զորքերը, Եվրամիությանը տնտեսական առումով պատասխանատվության համար: «Պետք է հրավիրել արեւմտյան միջազգային իրավապահ կազմակերպություններին, վերացնել էթնիկ զտումների հետեւանքները եւ ապահովել փախստականների վերադարձը իրենց տները»,-գտնում է ամերիկացի քաղաքագետը, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---