2016-ին ՀՀ-ում 14 կին է մահացել ընտանեկան բռնության հետևանքով24 նոյեմբերի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Տարեսկզբից Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով: Այդ մասին հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Մեր կազմակերպությունը ունի թեժ գծեր և ճգնաժամային կենտրոններ Երևանում և 7 մարզերում, որտեղ ահազանգում են բռնության ենթարկված կանայք: Այս տարվա կտրվածքով Հայաստանում ֆիքսել ենք 992 առաջնային զանգ՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական բռնությունների մասին բողոքներով: 2016-ի կտրվածքով՝ 48%-ը հոգեբանական բռնություններ են եղել, 50% -ը՝ ֆիզիկական, իսկ՝ 20%-ը՝ սեռական», - ասել է Առաքելյանը, հայտնում է Aysor.am-ը: Կանանց աջակցման կենտրոնը ֆիզիկական բռնությունների ենթարկված կանանց և երեխաներին հատկացրել է «Ապահով տուն» կացարանը, որը նախատեսված է՝ նրանց պաշտապնելու համար: «Ապահով տունը» նախատեսված է այն կանանց և երեխաների համար, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության և ում կյանքը վտանգված է: Վերջին երեք տարվա ընթացքում ունեցել ենք մոտավորապես 200 կին և երեխա, ովքեր օգտվել են մեր ապաստանից: Ի դեպ, ապաստանը գաղտնի է», - նշել է Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |