Նախարար. Ռուսաց լեզուն Հայաստանում պետական կարգավիճակ չի ստանալու24 նոյեմբերի 2016 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Լեզվի մասին» օրենքը փոփոխման եթակա չէ: Այս մասին ասել է Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: «Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ»,- ասել է մկրտչյանը, գրում է Ա1+-ը: Ըստ նրա, այլ հարց է օտար լեզուների զարգացման հիմնախնդիրը. «Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝ մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում բացի սեփական լեզվից երեք լեզու են օգտագործում: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նկատել է նախարարը: Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |