ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ Երեւանին եւ Բաքվին տրվող ռազմական օգնության հավասարության պահպանման

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական ֆինանսական օգնության հավասարության պահպանման, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը 241 «կողմ» եւ 178 «դեմ» ձայնով քվեարկել է Հայաստանին 2008 թվականին $68 մլն. եւ Լեռնային Ղարաբաղին $6 մլն. մարդասիրական օգնություն տրամադրելու օգտին:



Պալատի կողմից հավանություն ստացած Պետական եւ արտասահմանյան հատկացումների մասին օրենքը 2008 թվականի համար նախատեսում է Հայաստանին եւ Ադրբեջանին $3 մլն. տրամադրել որպես արտասահմանյան ռազմական օգնություն եւ $500 հազարական ռազմական ուսուցման ծրագրերի իրականացման համար: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում փոփոխություններ չկատարել ԱՄՆ-ի Հիմնական ազատությունների մասին ակտի 907-րդ ուղղման մեջ: «Ամերիկյան օգնությունը կաջակցի Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանն ու Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման արդյունքում առաջացած վնասների փոխհատուցմանը: Մենք կշարունակենք ջանքերը` ուղղված նրան, որպեսզի մեծացնենք Հայաստանին տրվող օգնության ծավալը մինչեւ $75 միլիոն եւ Ղարաբաղին մինչեւ $10 միլիոն»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ներդրումներն անհրաժեշտ են Հայաստանին: «Ցավոք, Հայաստանի ժողովուրդը մինչեւ հիմա տանջվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինական շրջափակումից, որի ամենամյա վնասը կազմում է $720 մլն: Չնայած այդ հանգամանքին, Հայաստանը շարունակում է իրականացնել տնտեսական եւ ժողվրդավարական բարեփոխումներ: Ես հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ, մենք կկարողանանք մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը մինչեւ $75 մլն.: Ցավոք, ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից առաջարկված օգնությունը 2008 տարում Հայաստանի համար 20 տոկոսով քիչ է, քան Ադրբեջանի համար առաջարկվածը: Դա հանդիսանում է 2001 թվականին Սպիտակ Տան եւ Կոնգրեսի միջեւ կնքված համաձայնագրի խախտում` Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական ռազմական օգնության հավասարության պահպանության մասին»,- հայտարարել է Ֆրենք Փալոնը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---