Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել

Վրաստանի մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցվել

PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը մահմեդական համայնքին 20 մզկիթ է փոխանցել, որոնց հիմնական մասը գտնվում է Արևմտյան Վրաստանում:

Այս որոշումը կայացվել է կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող խորհրդատվական հանձնաժողովի նիստում:

Միջոցառմանը ներկա են եղել Վրաց Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, մահմեդական և հրեական համայնքների ներկայացուցիչները:

Այժմ Վրաստանում 250 մզկիթ է գործում, որից 150-ն արդեն փոխանցվել է մահմեդական համայնքին: Շարունակվում է մյուս մզկիթները ևս մահմեդականներին հանձնելու աշխատանքը, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Վրաստանում մահմեդականները կազմում էին ընդհանուր բնակչության մոտ 10 %-ը: Վրաստանում բավականին հաճախ են տարաձայնություններ լինում կրոնական հողի վրա: Պատճառը սողացող իսլամականացման վտանգն է: 2014-ի սեպտեմբերին վրացական Քոբուլեթիի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ էին մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռնից: Թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Բաթումում: 2012-ին Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները պահանջեցին փակել մզկիթը՝ դժգոհելով մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մզկիթի աշտարակը գյուղերից մեկում: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցել վրացական բազում այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---