Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

«Վարդաշենում» խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաև գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ», - ասել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է և կրում է շարունակական բնույթ:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Օգոստոսի սկզբին Սեֆիլյանի գործը միացվել էր «Սասնա ծռեր»-ի գործին: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---