ՌԴ-ն զգուշացրել է Կիևին պատասխան հարվածի մասին, եթե Ղրիմի մոտակայքում հրթիռներ գործարկվեն

ՌԴ-ն զգուշացրել է Կիևին պատասխան հարվածի մասին, եթե Ղրիմի մոտակայքում հրթիռներ գործարկվեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պաշտոնապես զգուշացրել է Ուկրաինային, որ մտադիր է խոցել նրա հրթիռները, եթե Սև ծովում հրետանային զորավարժանքի արդյունքում դրանք հայտնվեն Ղրիմի մոտակայքում: Համապատասխան իրազեկումը հրապարակվել է օդանավերի իրազեկման ու աէրոնավիգացիոն տեղեկատվության NOTAM կայքում:

Փաստաթղթում ասվում է, որ Օդեսայի և Սիմֆերոպոլի թռիչքային գոտում հրթիռների հայտնաբերման դեպքում ՌԴ հակաօդային պաշտպանությունը խոցելու է դրանք:

«Եթե գործարկված հրթիռները սպառնալիք հանդիսանան ռուսական օբյեկտների համար` օդում, ծովում կամ ցամաքում, պատասխան հարված կհասցվի»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ի պատասխան Ուկրաինայի դեկտեմբերի 1-ին և 2-ին հրետակոծության կապակցությամբ արգելված գոտիների մասին իրազեկման, հայտնում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 1-ի առավոտյան Ուկրաինայի ՌՕՈւ ուսումնական օդային հրթիռային վարժանքներ է սկսել երկրի հարավում և Սև ծովի հատվածում: Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Հարավ» օդային հրամանատարության մամուլի կենտրոնի պետ Վլադիմիր Կրիժանովսկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---