ՄԱԿ. Ավելի քան 30.000 մարդ է հեռացել արևելյան Հալեպից ազատագրման գործողության ընթացքում 3 դեկտեմբերի 2016 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 30.000 մարդ է հեռացել սիրիական Հալեպից կառավարական ուժերի կողմից քաղաքի շրջաններն ահաբեկիչներից ազատագրելու գործողության ժամանակ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Ըստ ՄԱԿ տվյալների, արևելյան Հալեպից մոտ 31.500 մարդ է տեղափոխվել այլ շրջաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «26.500 մարդ տեղափոխվել է կառավարության կողմից վերահսկվող շրջաններ և Շեյխ Մաքսուդ, ևս 5000-ը տեղափոխվել է Հալեպի արևելյան շրջանների սահմաններում»,-ասել է Դյուժարիկը ճեպազրույցում: Նա նաև նշել է, որ հումանիտար վիճակը Հալեպում շարունակում է վատթարանալ: Ըստ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրայի, Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Հալեպի մոտ 40 տոկոսը: ՄԱԿ-ն ու հումանիտար գործակալություններն, ըստ Դյուժարիկի, ընդլայնում են Հալեպին հումանիտար օգնություն ցուցաբերելու ծրագրերը` վերաբնակներին տրամադրելով ապաստան, սնունդ և բուժօգնություն: ՄԱԿ-ում կանխատեսում են, որ դեռ հազարավոր մարդիկ կլքեն Հալեպի արևելյան հատվածը, սակայն, ըստ ՄԱԿ ներկայացուցչի, բոլորին հնարավոր չէ ընդունել: «Ժամանակավոր տեղավորման վայրերն արդեն գերհագեցած են, իսկ մյուսները պատրաստ չեն ձմռան»,-ասել է Դյուժարիկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ հումանիտար գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Հալեպի այն շրջաններ, որոնք երկրի բանակն ազատագրել է ահաբեկիչներից: Ըստ ՄԱԿ տվյալների, Հալեպի դեռևս պաշարված շրջաններում մոտ 250.000 մարդ կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |