Fitch Ratings. Երևանին տրվել է B+ գնահատականը

Fitch Ratings. Երևանին տրվել է B+ գնահատականը

PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Երևանին տվել է B+ գնահատականը` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ արժեթղթեր թողարկող էմիտենտի դեֆոլտային վարկանիշի (ԷԴՎ) մասով:

Գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ գնահատականը «կայուն» է:

«Երևանի վարկանիշն արտացոլում է քաղաքացիների համար առկա թույլ ինստիտուցիոնալ միջավայրը, ինչի մասին վկայում է նաև վարկանիշի կրճատումը: Վարկանիշը նաև արտացոլում է Երևանի կարգավիճակը` որպես Հայաստանի մայրաքաղաքի, կառավարության կողմից մշտական ներդրումային աջակցության պայմաններում բյուջեի կատարման արդյունավետությունը, ինչպես նաև` առանց պարտքերի առկա կարգավիճակը», - ասված է հաղորդագրությունում, գրում է Panorama.am-ը:

Երևանի քաղաքապետարանի և Fitch Ratings գործակալության միջև սեպտեմբերի 16-ին ստորագրվել էր գործակցության համաձայնագիր` Երևանին միջազգային վարկանիշի շնորհման վերաբերյալ: Հայաստանի վարկանիշի տրամադրմամբ զբաղվում են միջազգային երկու գործակալություններ` Fitch Ratings—ը և Moody’s-ը: Այս տարվա հուլիսի 23-ին ևս Fitch Ratings-ը Հայաստանին տվել էր «B+» գնահատականը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---