ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի երկրները

PanARMENIAN.Net - Եվրախորհդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի երկրները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ԵԽԽՎ մամլո ծառայությունում: «Այցելության ժամկետը դեռ որոշված չէ, սակայն այն անպայման կայանալու է»,- հայտնել են մամլո ծառայությունում:



Նշենք, որ Ռենե Վան դեր Լինդենը հայտարարել է Հարավային Կովկաս այցելելու իր մտադրության մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ հանդիպմանը: Այցելությունը արձանագրային է եւ կատարվում է 2008 թվականի հունվարին ԵԽԽՎ նախագահի մանադատի ավարտման կապակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---