Արագածավանի ներառական «Իմ թատրոնը»՝ Երևանում 6 դեկտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներառական «Իմ թատրոն Արագածավան» թատերախմբի սաները ելույթ են ունեցել երևանյան հանդիսատեսի առջև։ Երևանի պետական կամերային թատրոնում առաջին անգամ բեմ բարձրացած «Օզի հրաշագործը» բեմադրությունը (ըստ Լայմա Ֆրենք Բաումի) նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագիրը հոգեբանական թատրոնը կիրառում է որպես այլընտրանքային հոգեթերապևտիկ միջոց՝ անդրադառնալով գյուղաբնակ երեխաների հիմնախնդիրներին։ Բեմադրիչ Մարինե Ասատրյանի ուղղորդմամբ թատերախմբեր են գործել Արմավիրի մարզի Քարակերտ, Գետաշեն և Արագածոտնի մարզի Արագածավան համայնքներում։ Վերջինիս «Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2016 թ. մարտից և համախմբում է համայնքի 20 երեխաների և պատանիների։ «Ընտրության հիմնական չափորոշիչ է թատերախմբում երեխայի ներգրավված լինելու ցանկութունը, բայց Հիմնադրամը հաշվի է առնում նաև հոգեբանական խնդիրների, շփման դժվարությունների, հաշմանդամության կարգավիճակի առկայությունը։ Թատրոնն այլընտրանքային եղանակ է ինքնադրսևորման, բարդույթներից ազատվելու, դժվարություններ հաղթահարելու համար։ Թատերախմբի գործունեությունը խթանում է համայնքի ներառականությունը և բնակիչների փոխհարգանքը »,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսսա Գրիգորյանը։ Արտթերապևտիկ այս ուղղության առանձնահատկությունը այն է, որ երեխաներն անմիջականորեն մասնակցում են ներկայացման պատրաստման ամբողջ ընթացքին՝ անդրադառնալով սեփական զգացմունքներին, ապրումներին, խնդիրներին, միջանձնային հարաբերութուններին և այլն։ Փորձերի ընթացքում երեխաները հանդես են գալիս իրենց համար նոր դերերում, ավելի լավ են ճանաչում իրենց հնարավորությունները, դառնում են ավելի ճկուն, սովորում են տարբեր իրավիճակներից արդյունավետ դուրս գալու միջոցներ, ազատվում են հրապարակայնորեն ելույթ ունենալու բարդույթից: Յուրաքանչյուր համայնքում Հիմնադրամի «Իմ թատրոնի» ղեկավարին օժանդակում է ծրագրի օգնականը, ով հենց այդ համայնքից է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |