Ջոնի Դեփը` ամենագերագնահատված դերասանը երկրորդ տարին անընդմեջ 8 դեկտեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենագերագնահատված դերասանն ըստ Forbes-ի: Վարկանիշի հիմնական չափանիշը կինոնկարից ստացած հասույթի և կիոնաստղի հոնորարի հարաբերակցությունն է: Դեփին վճարելու համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարին բաժին է ընկնում հասույթի միայն 2,8 դոլարը: Դեփի հայտնվելը այս հակավարկանիշում հիմնականում պայմանավորված է նրա մասնակցությամբ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմին, որը մեծ արձագանք չստացավ հանդիսատեսի կողմից, գրում է ՌԻԱ Նովոստին: Երկրորդ գերագնահատված դերասանը Ուիլ Սմիթն է, որն իր մասնակցությամբ ֆիլմեր ստեղծողներին բերել է միայն 5 դոլար իր ստացած 1 դոլարի դիմաց: «Պաշտպանը» ֆիլմը դժվարությամբ ծածկեց նկարահանման ծախսերը: Իսկ երրորդ տեղում է Չեննինգ Տատումը (6 դոլար հոնորարի 1 դոլարին հարաբերակցությամբ): Նրան չօգնեց նույնիսկ այն, որ «Սուպեր Մայք XXL» ֆիլմը 122 մլն դոլար է հավաքել 14,8 բյուջեի դեպքում: Առաջին 5-յակում են նաև Ուիլլ Ֆերելն ու Ջորջ Քլունին` հոնորարի 1 դոլարին 6.5 և 6.7 դոլար ցուցանիշով համապատասխանաբար: 2015-ին Forbes-ի այս վարկանիշը կրկին գլխավորում էր Ջոնի Դեփը, 2-րդ և 3-րդ տեղերում էին Դենզել Վաշինգտոնն ու Ուիլլ Ֆերելը: Photo: Celebrity4u.net Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |